Որոշ հարևաններ ճիշտ չեն աշխատում սահմանների անվտանգության հարցում․ իրանցի գեներալ

Որոշ հարևաններ ճիշտ չեն աշխատում սահմանների անվտանգության հարցում․ իրանցի գեներալ

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշելով, որ որոշ հարևան երկրներ ճիշտ չեն կատարում սահմանների անվտանգության ապահովման նկատմամբ իրենց պարտականությունը, ասել է․ «Ռազմական ուժերի խիզախության շնորհիվ Իրանի սահմանները անվտանգ են»։

Ինչպես փոխանցում է Parstoday-ը, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին ընդգծել է, որ երկրի հյուսիսում գտնվող անջատական ​​խմբավորումներին զինաթափելու մասին  Իրաքի կառավարության հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որով Իրաքի կառավարությունը պարտավորություն ունի մինչև այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներ զինաթափել այդ խմբավորումներին։ Եթե Իրաքի կառավարությունը մինչև այդ ժամկետը դա չանի, և այդ խմբավորումները մնան զինված, Իրանն ինքը ձեռնամուխ կլինի վերջիններիս զինաթափմանը»: 

Հարկ է նշել, որ Իրաքի Քուրդիստանում, որը դարձել է Իրանի դեմ բազմաթիվ ահաբեկչական և անջատողական խմբավորումների ներկայության վայր, ահաբեկչական խմբավորումների հակաիրանական  տեղաշարժերի ավելացմամբ,  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մի քանի անգամ թիրախ է դարձրել այս խմբերի դիրքերը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրը ևս Մաշհադում այս զորքերի հրամանատարների տարեկան համաժողովում ասել է․ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը որևէ հնարավորություն բաց չեն թողնում արդիականացնելու, կատարելագործելու և թարմացնելու իրենց կարողությունները անվտանգության սպառնալիքներին դիմակայելու համար»: