«Հրապարակ». Ռոբսոնը 50-ամյակի օրը տհաճ պատմության մեջ է ընկել

«Հրապարակ». Ռոբսոնը 50-ամյակի օրը տհաճ պատմության մեջ է ընկել

Քրեական աշխարհի ներկայացուցիչ, ռուսաստանաբնակ Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը, իր ծննդյան 50-ամյակի օրը տհաճ պատմության մեջ է ընկել։ Նա որոշել է ծննդյան օրը նշել՝ հրավիրելով ե՛ւ հանցաշխարհի ընկերներին, ե՛ւ պաշտոնական շրջանակների ներկայացուցիչներին։ Խնջույքը կազմակերպել է Քոչարյանի որդու կնքահայր Գենա Ստեփանյանին պատկանող «օբյեկտում»։ Հրավիրյալների թվում են եղել «օրենքով գողեր»՝ Լուչոկ, Աքսիոն, Մեխաս Սոլնցեւսկի եւ այլք։ Հրավիրել է նաեւ Սերգեյ Լավրովին, Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին եւ ուրիշների։

Ռեստորան գնալու ճանապարհին, սակայն, Պեսկովին հատուկ ծառայությունները զգուշացրել են, որ խնջույքին գողեր ու գողականներ կան, եւ նա ետ է դարձել ճանապարհից ու զգուշացրել նաեւ մյուս պաշտոնյաներին, որ չգնան։ Ապա զանգել եւ նախատել է Ռոբսոնին։ Խնջույքին մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը՝ Վաչոն, ով 1 միլիոն դոլար վճարելով՝ վայելում է կյանքը։