Դավիթ Գրիգորյանին անձամբ ճանաչում եմ․ շատ պարկեշտ մարդ է․ Գևորգ Պետրոսյան

Դավիթ Գրիգորյանին անձամբ ճանաչում եմ․ շատ պարկեշտ մարդ է․ Գևորգ Պետրոսյան
Գևորգ Պետրոսյան, Դավիթ Գրիգորյան

«Դավիթ Գրիգորյանին անձամբ ճանաչում եմ։ Շատ պարկեշտ մարդ է, գրագետ իրավաբան։ Կարծեմ թե անապական անցյալով նաև պետական ծառայող, որովհետև աշխատել է նաև դատախազության համակարգում։ Բայց գործից տեղյակ չլինելով՝ ես չգիտեմ՝ ինչ է եղել։ Ես չեմ ուզենա հետագայում պարզվի, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացված միջոցառումները հաշվեհարդար տեսնելու մտադրություններ են։ Իմ անձնական կարծիքով՝ այսպիսի թիրախավորում ունենում են այն դատավորները, ովքեր իշխանության քիմքին անհաճելի որոշումներ են կայացնում։ Սա արդեն ինձ համար սկսում է համոզմունք դառնալ, ինչը շատ վատ է։ Աստված տա, որ ես սխալվեմ»,- հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգաավոր Գևորգ Պետրոսյանը։