Սրբուկը մի քանի գաղտնիք է բացում բեմադրությունից

Սրբուկը մի քանի գաղտնիք է բացում բեմադրությունից

«Եվրատեսիլ 2019» միջազգային երգի մրցույթին Հայաստանը ներկայացնող Սրբուկը ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով․

«Մրցույթին մնաց մի քանի ժամ, ընդամենը մի քանի ժամ։ Մինչ այդ, մի քանի գաղտնիք բեմադրության մասին։ Կուլմինացիոն հատվածում Ձեզ անակնկալ է սպասվում։ Ես դահլիճում «մնալու եմ» միայնակ՝ առանց հանդիսատեսի։ Նման հնարքն օգտագործվելու է երգի էմոցիոնալ լարվածությունն առավել ուժգնացնելու նպատակով»։