Գագիկ Խաչատրյանի մասով դիմել են ՄԻԵԴ

Գագիկ Խաչատրյանի մասով դիմել են ՄԻԵԴ

«Մեղադրողը ամեն գնով փորձում էր հասնել նրան, որպեսզի մենք միջնորդություն չներկայացնենք։ Իհարկե, դա ոչ միայն անօրինական վարքագիծ է, այլև ես քիչ առաջ ներկայացրեցի Վարդան Ջհանգիրյանի գործով ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ կայացրած որոշումը, որտեղ կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում էին դիտարկվել այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել, և այդ գործընթացները համահունչ են Խաչատրյանի գործին։ Այսինքն՝ այդ վարքագծով պետության ներկայացուցիչը նաև խոշտանգման հատկանիշներ է թույլ տալիս։ Գոնե այս անգամ պիտի արձանագրենք, որ դատարանը ի վերջո քանի որ նախապես միջնորդություն ներկայացրել էի և փաստերը նշել էի, ինձ թվում է՝ ծանոթանալով և տեսնելով ակնհայտ նմանությունը Ջհանգիրյանի գործով որոշման հետ, այսինքն, որ այս դեպքում ևս խոշտանգում, վատ վերաբերմունք, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է տեղի ունեցել, հավանաբար որոշեց թույլ տալ միջնորդության քննարկումը, իսկ դա իրականում առաջնահերթություն է․ չի կարող որևէ դեպքում վկայի հարցաքննությունը ավելի կարևոր շահ լինել, քան միջնորդությունը, որը կյանքի կարևորություն է իրենից ներկայացնում»,- ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ Գագիկ Խաչատրյանի մասով նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան են դիմում ներկայացրել․

«Մենք հուսով ենք, որ այս պրոցեսները եթե նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում տեղի չունենան, ապա Եվրոդատարանի կողմից որոշում կայացվի պարտավորեցնելու մասին»։