Ծխախոտի եւ վեյփերի օնլայն վաճառքը հնարավոր է արգելվի 

Ծխախոտի եւ վեյփերի օնլայն վաճառքը հնարավոր է արգելվի 

Ռուսաստանի Պետական Դումայում ներկայացվել է օրենքի նախագիծ, որով նախատեսվում է արգելել ծխախոտի եւ վեյփերի օնլայն վաճառքը։ Օրինագծի հեղինակները նշում են, որ ծխախոտի, վեյփերի եւ նիկոտին պարունակող արտադրանքի օնլայն վաճառքը ռուսաստանյան իրականության համար դարձել է համակարգային խնդիր, հասել է մեծ ծավալների եւ անհրաժեշտ է որոշակիորեն կարգավորել ոլորտը՝ կիրառելով խիստ սահմանափակումներ։

Նախատեսվում է, որ խնդրահարույց պրոդուկցիայի վաճառքը համացանցով կարգելվի եւ կսահմանվի խիստ վերահսկողություն։ Ներկայումս նման պրոդուկցիա վաճառող կայքերի կամ օգտահաշիվների ու այլ հարթակների արգելափակման համար անհրաժեշտ է դատարանի որոշում եւ բացի այդ էլ՝ վերահսկողություն իրականացնող մարմինների աշխատակազմերի համալրման կարիք կա։ Ներկայացված նախագծում այս հարցերը եւս փորձ է արվել լուծել։