Մոլորակի ամենից վտանգավոր հանցագործը ոչնչացվել է

Մոլորակի ամենից վտանգավոր հանցագործը ոչնչացվել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ոչնչացվել է աշխարհի ամենավտանգավոր ահաբեկչի համբավն ունեցող Ջամալ Ահմադ Մուհամմադ ալի ալ Բադավին, ով կապ ուներ 2000 թվականին «Քոուլ» ավիակիր հածանավի հետ կապված ահաբեկչական բռնարարքի հետ։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման ալ-Բադավին հանդիսանում է «Ալ-Քաիդա» խմբավորման լիդերներից մեկը։ Թվիթերյան իր էջում համապատասխան գրառում կատարելով՝ Սպիտակ տան ղեկավարը ասել է, որ պայքարն ընդդեմ «Ալ-Քաիդայի» շարունակվում է։

Նշենք, որ ալ-Բադավիի մասին ինֆորմացիայի համար ԱՄՆ-ն 5 միլիոն դոլար պարգեւ էր սահմանված։ Հայտնի է, որ նա սպանվել է Եմենի Մարիբ մուֆահազում, ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից իրականացված հատուկ գործողության արդյունքում։