Ինքնասպան է եղել՝ 11 տարի մահապատժի իրականացմանը սպասելուց հետո

Ինքնասպան է եղել՝ 11 տարի մահապատժի իրականացմանը սպասելուց հետո

ԱՄՆ Նեւադա նահանգում մահապատժի դատապարտված Սքոթ Դոզիերը ինքնասպան է եղել։ Այս մասին հայտնում է St. Louis Post-Dispatch-ը։ Ոստիկանությունը տեղեկացրել է, որ վերջին շրջանում Դոզիերի մոտ հոգեբանական ճնշվածություն է եղել եւ ընկճվածություն։

Բանտարկությունը նա համարել է պարզապես «գոյություն քարշ տալ»։ Հիշեցնենք, որ նա դատապարտվել է բանտարկության 2002 թվականին սպանություն կատարելու համար։ Հետագայում արդեն քննությունը պարզել է, որ նա մեղավոր է եւս մեկ մարդու սպանության մեջ։ Սա հանգեցրել է պատժի խստացմանը եւ 2007-ին Դոզիերը դատապարտվել է մահապատժի։

Սակայն մահապատժի ի կատար ածումը հետաձգվում էր, քանի որ չկար համապատասխան պրեպարատ այն իրականացնելու համար։