Մենամարտել են Ստալոնեն ու դե Նիրոն

Մենամարտել են Ստալոնեն ու դե Նիրոն

Ամերիկացի աշխարհահռչակ դերասան Սիլվեստր Ստալոնեն իր ինստագրամյան էջում հրապարակել է կադրեր թե ինչպես են բռնցքամարտի սպորտաձեւում մենամարտում ինքն ու իր գործընկեր, ոչ պակաս աշխարհահռչակ դերասան Ռոբերտ դե Նիրոն։

Այս մասին հայտնում է «Советский спорт»-ը։ Հիշեցնենք, որ 2013 թվականին էկրան է բարձրացել մի ֆիլմ, որտեղ Ստալոնեն եւ դե Նիրոն մարմնավորում են գլխավոր հերոսներին։ Ֆիլմը երկու նախկին բռնցքամարտիկների մասին է, ովքեր երեսուն տարի հետո որոշում են վերադառնալ ռինգ՝ մեկ եզրափակիչ մարտի համար, որը պետք է լուծեր նրանց բազմամյա վեճն ու շտկեր ֆինանսական վիճակը։