Բռնակոթում մարդիկ խուսափում են խոսել սպանության մասին

Բռնակոթում մարդիկ խուսափում են խոսել սպանության մասին

Սյունիքի մարզի Բռնակոթ համայնքում տեղի ունեցած սպանությունը, ոչ միայն ցնցել է գյուղացիներին, այլ չեն ցանկանում խոսել կատարված սպանության մասին: 

«Սպանության հետ կապված մի քանի վարկած է շրջանառվում, սակայն գյուղում ոչ մեկը չի խոսում դեպքի մասին:   Ընտանիքը նորմալ ընտանիք էր, տղան աշխատասեր, զարմանալի է, որ էսպիսի բան տեղի ունեցավ»,- ասաց զրուցակիցս: 

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության հրապարակ տվյալների, հունվարի 6-ին, ժամը 17:50-ին Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ խմբերից մեկը կանչով մեկնել է Բռնակոթ գյուղ, որտեղ տեղի է ունեցել սպանություն: Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17-ի սահմաններում, Բռնակոթ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ 1997 թվականին ծնված տղան աղյուսով հարվածել է հոր՝ 1967 թվականին ծնված Դավիթ Հովակիմյանի գլխին, ինչից հետո էլ դանակով հարվածներ հասցրել նրան ու սպանել։ Կասկածյալը փախուստի չի դիմել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի՝ սպանության հատկանիշներով: