Տուրիստներին գլխատել են

Տուրիստներին գլխատել են

Մարոկոյում գլխատել են 24-ամյա դանիացի Լուիզա Վեստերագեր Յեսպերսենին եւ 28-ամյա Մարեն Ուելանդին։ Այս մասին հայտնում է «Ալ Ջազիրան»։ Գլխատված երիտասարդ կանանց դիակները հայտնաբերվել է Ատլասի լեռներում։

Հայտնի է, որ երկու աղջիկները հետաքրքրված էին ճանապարհորդություններով եւ Ատլասի լեռներում ճամբար էին խփել որպես տուրիստներ։ Դիակների հայտնաբերումից երկու օր անց հրապարակվում է նաեւ մի տեսանյութ, որից պարզ է դառնում, որ ամենայն հավանականությամբ ԻՊ գրոհային հանդիսացող տղամարդը երկու կանանց գլխատել է խոհանոցային դանակով։

Տեսանյութում ասվել է, որ սա մահապատիժ է, որն իրականացվում է Սիրիայի դիմաց։ Պաշտոնական Ռաբատը կատարվածը գնահատել է որպես ահաբեկչական բռնարարք։