Ռազմական ինքնաթիռ է վթարվել․ պատճառը թռչուններն են եղել

Ռազմական ինքնաթիռ է վթարվել․ պատճառը թռչուններն են եղել

Հնդկական Jaguar ռմբարկու ինքնաթիռը բախվել է թռչունների երամին թռիչքի ընթացքում եւ վթարի ենթարկվել։ Այս մասին գրում է The Hindustan times-ը, սեփական իրազեկ աղբյուրներին հղում տալով։ Ինքնաթիռը պատկանել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերին։

Բախումից հետո ինքնաթիռի շարժիչներից մեկը խափանվել է եւ ստիպված է եղել օդաչուն ազատվել ավելորդ ծանրությունից՝ բաքերից եւ ինքնաթիռի վրա եղած զենք զինամթերքից։ Նետված իրերը պայթել են արդեն գետնի վրա։ Ավելի ուշ վթարային վայրէջքով ինքնաթիռը ավարտել է թռիչքն առանց մարդկային կորուստների։