՝Մահացել է լողափին ստացած վնասվածքից

՝Մահացել է լողափին ստացած վնասվածքից

Ամերիկուհին, ով երկու շաբաթ առաջ վնասվածք էր ստացել Ֆլորիդայի Coquina Beach լողափում, ստացած կտրվածքային վերքից մահացել է՝ վարակվելով նեկրոտիկ ֆասցիտով, որի ժամանակ քայքայվում է մարմինը։ Կնոջ որդին պատմել է, որ մայրը ջրի մեջ եղած ժամանակ վնասել է ոտքը, սակայն ուշադրություն չի դարձրել դրան։ Մի քանի օր անց վերքը սկսել է բորբոքվել եւ կինը դիմել է հիվանդանոց, որտեղ նրան ցուպիկի դեմ պատվաստում են կատարել եւ հակաբորբոքայիններ նշանակել։ Արդեն հաջորդ օրը նրան գտել են անգիտակից վիճակում եւ հոսպիտալացրել։ Մահը վրա է հասել սեպսիսի եւ երկու ինսուլտի հետեւանքով։