Բրիտանացիներին զայրացրել է Մեգան Մարքլի երկերեսանիությունը

Բրիտանացիներին զայրացրել է Մեգան Մարքլի երկերեսանիությունը

Բրիտանացիները Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին մեղադրել են երկերեսանիության մեջ այն բանից հետո, երբ իմացել են, որ արքայազն Հարին եւ նրա կինը որոշել են իրենց առաջնեկ Արչի Հարիսոնի մկրտության արարողությունը կատարել Վինձորյան ամրոցում, փակ հասարակությունից։ Այս մասին հայտնում է Yahoo News-ը։

Զույգին մոտ կանգնած աղբյուրները պատմել են, որ երիտասարդ ծնողները չեն ցանկանում հանրային իրադարձության վերածել իրենց զավակի մկրտությունը, որը տեղի կունենա հուլիսի 6-ին։ Այսպես նրանք ցանկացել են ցույց տալ, որ երեխան ունի իրավունք մասնավոր կյանքի։

Հրավիրվածների թիվը նվազեցված է 25-ի, որոնց շարքում՝ արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը, արքայազն Չարլզը եւ նրա կինը Կամիլլան՝ Կոռնուոլի դքսուհին, ինչպես նաեւ Մեգանի մայրը՝ Դորիա Ռեգլանդը։ Նորին Մեծություն Եղիսաբեթ 2-րդ թագուհին արարողությանը չի մասնակցելու։

Որեւէ լրագրող չի մասնակցի արարողությանը, ինչով խախտվում է թագավորական ընտանիքի ավանդույթը։ Շարքային բրիտանացիներն էլ ակնարկել են, որ Մեգանը երկերեսանի է, քանի որ օգտագործում է բրիտանացի հարկատուների փողերը եւ արհամարհում է նրանց։