Թրամփը ներկայացրել է նախագահական ինքնաթիռի նոր դիզայնը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփըներկայացրել է նախագահական Air Force One ինքնաթիռի թարմացված դիզայնը, որը կգործարկվի 2024 թվականին։
ԱՄՆ նախագահը թիվ մեկ շարժակազմի նոր դիզայնը ցուցադրել է ABC-ի հետ զրույցի ընթացքում։ Խոսելով նոր դիզայնի մասին, ԱՄՆ նախագահը նշել է, որ ինքը դա անում է ոչ թե իր, այլ մյուս, իրեն հաջորդող նախագահների համար։
Այսպես, թիվ մեկ շարժակազմի համար կընտրվեն մուգ կապույտ եւ սպիտակ գույները, կարմիր երիզավորմամբ։ Ներկայիս դիզայնը արդեն կիրառվում է երեսուն տարի։
Կարծիքներ