Երկու շաբաթ առաջ ծանուցել են, որ ազատված է աշխատանքից

Երկու շաբաթ առաջ ծանուցել են, որ ազատված է աշխատանքից

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը վաղը՝ ժամը 11:00-ին ասուլիս կտա։ Խուրշուդյանին երկու շաբաթ առաջ Mulberry ծրագրի միջոցով ծանուցել են, որ օգոստոսի 1-ից ինքն ազատված է աշխատանքից։

Բայց քանի որ վարչապետն արձակուրդում է ու ազատման իրավական ակտը դեռ չկա, Խուրշուդյանը շարունակում է պաշտոնավարել։ Վաղվա ասուլիսը, ըստ երոևույթին, հենց այս թեմայով է լինելու։

Հիշեցնեք, որ Խուրշուդյանի հետ թարսվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ու հենց նա էր շահագրգռված նրա ազատման մեջ։ Նախարարի ու տեսչական մամնի ղեկավարի միջև սև կատու անցավ այն բանից հետո, երբ Խուրշուդյանը համարձակվել էր տուգանել Թորոսյանի նախկին խորհրդական Վահե Տեր-Մինասյանին, որն իր առողջապահական թեմայով հաղորդման ժամանակ գարդասիլ պատվաստանյութի գովազդ է արել։