Մամուլի քարտուղարը նաև համակարգում է․ինչո՞ւ են Արայիկ Հարությունյանի մոտից հեռանում նախկինները

Մամուլի քարտուղարը նաև համակարգում է․ինչո՞ւ են Արայիկ Հարությունյանի մոտից հեռանում նախկինները

Վերակազմավորված ԿԳՆ-ից հաշված ամիսների ընթացքում հեռացան նախկին խոսնակ Լուսինե Մարգարյանը և այսօրվանից էլ հասարակայնության հետ կապերի ու վարչության պետ Արթուր Բաղդասարյանը։ 

Լուսինե Մարգարյանը «ֆեյսբուքում»  հեռանալու պատճառների մասին ոչինչ չէր նշել, միայն այն, որ անցնում է այլ աշխատանքի, Արթուր Բաղդասարյանը գրել է, որ իր որոշումն է և որևէ ճնշման կամ պարտադրանքի հետ այն կապված չէ:Պատճառներն ավելի խորքային են և որոնց գուցե հետագայում կանդրադառնա: Բացի այդ,Արթուր Բաղդասարյանը, ինչպես հայտնի անեկդոտում, երբ որդիները հոր գերեզմանաքարի վրա փորագրել են տալիս՝ «բոլոր որդիներից՝ բացի Վալոդից» ոճով գրել է․«Համագործակցության համար շնորհակալ եմ բոլոր լրագրողներին, բացի մեկից…
Շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին, բացի մեկից…
Շնորհակալ եմ նախարարության բոլոր աշխատակիցներին, բացի մեկից…
Շնորհակալ եմ բոլոր տարիների մամուլի քարտուղարներին, բացի մեկից․․» և այսպես շարունակ։ 

«Հրապարակին»  հայտնի դարձան որոշ տեղեկություններ, մասնավորապես, որ Արթուր Բաղդասարյանին առաջարկվել է պետի տեղակալի պաշտոնը, չի համաձայնվել, հետո առաջարկել են կադրային ռեզերվ ուղարկել, չի համաձայնել։
Արթուր Բաղդասարյանն ասաց, որ պատճառների մասին ասել ավելին, քան գրել է ֆեյսբուքյան գրառման մեջ։ «Եթե ավելին ասելու լինեի, կգրեի» ,-ասաց նա։

Արթուր Բաղդասարյանը հավելեց, որ Հանրային ծառայության մասին օրենքով՝ կարճաժամկետ գնացել է նախարարության կադրերի ռեզերվ, սակայն չի կարող ասել, թե դա ինչ է նշանակում։ Զրուցեցինք նաև Արայիկ Հարությունյանի խոսնակ Անժելա Կզդրյանի հետ։ Առաջին հարցը, որ արդյո՞ք 15 տարվա աշխատող Արթուր Բաղդասարյանի պաշտոնն իրեն է առաջարկված։ Անժելա Կզդրյանն ասաց, որ օրենք է փոխվել համաձայն որի՝ մամուլի քարտուղարը դառնում է հասարակայնության հետ կապերի վարչության համակարգողը։

«Իմ պաշտոնը չի փոխվել, ես շարունակում եմ մնալ մնամուլի քարտուղար և համակարգել վարչության աշխատանքները»,-ասաց նա։ Հարցին, թե ինչո՞ւ է հեռանում Արթուր Բաղդասարյանը,  Անժելան ասաց, որ նրան առաջարկվել է վարչության պետի տեղակալի պաշտոնը, սակայն հրաժարվել է։

Հետաքրքիր է, թե ինչու հեռացավ Լուսինե Մարգարյանը։ Վերջինս կրկնեց, որ գնացել է սեփական ցանկությամբ՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

Ավելին, որքանով մեզ է հայտնի, նախկին խոսնակի հեռանալուց առաջ Արայիկ Հարությունյանը պատվոգրեր ու շնորհակալագրեր է տվել նրան։

Նշենք, որ, այնուամենայնիվ, մամուլի քարտուղարի, ինչպես նաև այլ  պաշտոններ՝ օգնական, խորհրդական, վարորդ և այլն, հայեցակարգային է, հանրային ծառայություն չէ, և այս դեպքում, թերևս,օրենքով արդարացված է նոր նախարարի պահանջը, ցանկությունը՝ չաշխատել հայեցակարգային պաշտոններ զբաղեցնողների հետ։

Հենց այդ օրենքով նախատեսված է, որ նախարարը կարող է ամբողջությամբ փոխել իր ողջ աշխատակազմը և ներկայիս օրենքով՝ նախարարի հեռանալուց հետո բոլոր հայեցակարգային պաշտոններ զբաղեցնող անձինք դառնում են պաշտոնակատար։