Երեւան-Արմավիր երթուղին թանկացել է

Երեւան-Արմավիր երթուղին թանկացել է

Երեւան-Արմավիր երթուղու ուղեվարձը թանկացել է՝ 400 դրամից դառնալով 500։ Այդ երթուղին սպասարկում է «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ -ն, սակայն այս ընկերությունից համացանցում որեւէ կոնտակտ չկա։

Կենտրոնական ավտոկայանից մեզ հետ զրույցում հաստատեցին, որ ուղեվարձն այսօրվանից թանկացել է։ Իսկ թե դա ինչո՞վ է պայմանավորված, ասացին, որ այս ընկերության հետ մշտապես խնդիր կա։

Ենթակարգավար Մանվել Պետրոսյանը «Հրապարակ»-ին հայտնեց․ «Իրենք շուտվանից էին ուզում թանկացնեին։ Իրենք ուզում են, որ մենաշնորհ լինի, մյուսները աշխատում են 400 դրամով։ Ուզում եմ նաեւ նշել, որ իրենք Կենտրոնական ավտոկայանում չեն կանգնում, այլ՝ ավտոկայանի դիմաց»։

Հիշեցնենք, որ մենք որոշ ժամանակ գրել էինք, որ այս երթուղու շուրջ կռիվները չեն դադարում։ «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի տնօրենը նշում էր, որ բացի իրենց ընկերությունից մեկ այլ ընկերություն էլ ապօրինաբար քաղաքացիներին Երեւանից տեղափոխում է Արմավիր, ինչի հետեւանքով իրենք տուժվում են։ Նաեւ գործադուլ էին իրականացնում վարորդները։