Անակնկալ մեկնել է Իրաք

Անակնկալ մեկնել է Իրաք

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն անակնկալ կերպով մեկնել է Իրաք։ Այս մասին հայտնում է ABC News-ը։

Ըստ հաղորդման, նախապես չիրազեկված այս այցի ընթացքում Պոմպեոն նախատեսում է հանդիպումներ ունենալ Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ-Մահդիի եւ նախագահ Բարհամ Սալեհի հետ։

Նշենք, որ ներկայումս Պոմպեոն իրականացնում է իր տարեսկզբյան Մերձավոր-Արեւելյան տուրնեն։ Բաղդադ հասնելուն պես նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգները աջակցում է Իրաքի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը։