Պորոշենկոն անակնկալ հայտարարությամբ է հանդես եկել

Պորոշենկոն անակնկալ հայտարարությամբ է հանդես եկել

Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն հանդես է եկել անակնկալ հայտարարությամբ, ասելով, որ պատրաստ է դառնալ վարչապետ։ Այս մասին հայտնում է «112 Украина»-ն։ Նշենք, որ Ուկրաինայում սպասվող արտահերթ պառլամենտական ընտրություններում Պորոշենկոն գլխավորել է իր ղեկավարած «Եվրոպական սոլիդարություն» կուսակցության ընտրացուցակը։ Նա ասել է, որ եթե իր կուսակցությունը հաղթի, ապա ինքը պատրաստ է ստանձնելու վարչապետի պաշտոնը։ Պորոշենկոն սակայն չի ասել, թե ընտրվելուց հետո կդառնա պատգամավոր թե վայր կդնի մանդատը։ Նա միայն ընդգծել է, որ պատասխանատվությոն կկրի կուսակցության պառլամենտական ֆրակցիայի համար։