«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում․ աշխատողները բողոքի ակցիա են իրականացնում

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում․ աշխատողները բողոքի ակցիա են իրականացնում

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման աշխատակիցներն այժմ բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ աշխատավարձերի նվազման։

«Հրապարակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց կրտսեր բուժաշխատող Տիգրանուհի Աղաջանյանը։ Նա նշեց, որ այս պահին ակցիան դադարեցված է, տեղի է ունենում աշխատակիցների եւ ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանի հանդիպումը։

«Մոտ 30 հազար դրամով ընթացիկ իջել է աշխատավաձը, կամաց-կամաց իջնում էր, էս ամիս ավելի շատ են իջեցրել։ Ժողովուրդը ոտի է հելել։ Ասացին՝ լրագրողները թող չլուսաբանեն, տնօրենը կզրուցի իրենց հետ, այս պահին զրուցում են։ Եթե չբարձրացնի, նորից չգա մեր նույն աշխատավարձը, կրկին բողոքի ակցիա կանենք։ Մեր բաժնի աշխատավարձը շատ է նվազել։ Այս պահին աշխատում են բուժաշխատողները՝ զուտ մարդկային առումով»,- ասաց մեր զրուցակիցը

Նշենք, որ Արման Հովակիմյանի նշանակումից հետո աշխատողները բազմիցս բարձրացրել են խնդիրների մասին, որոնք ստեղծել է տնօրենը, մասնավորապես՝ աշխատավարձերի, հաստիքների կրճատման հետ կապված։