Թուրքիան Լիբիա է ուղարկում սիրիացիների՝ Սարաջին օգնելու համար․ Al Arabiya

Թուրքիան Լիբիա է ուղարկում սիրիացիների՝ Սարաջին օգնելու համար․ Al Arabiya

Թուրքիան Լիբիա է ուղարկել սիրիացիների չորս ջոկատ։ Այս մասին հայտնում է Al Arabiya –ն։ Ըստ հրապարակման, յուրաքանչյուր ջոկատը բաղկացած է 35 մարդուց։ Նրանք պատրաստված են լեռնային տեղանքում մարտական գործողություններ իրականացնելու մեջ։ Ջոկատները ղեկավարում են թուրքական քաղաքացիություն ունեցող սիրիացիներ։ Նշենք, որ լիբիական միջազգայնորեն ճանաչված կառավարությունը պայմանագիր է կնքել թուրքական երեք ընկերությունների հետ պայմանագրային զինվորականների հավաքագրման եւ սպառազինությունների մատակարարման համար։