Ով ում դեմ կխաղա Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում

Ով ում դեմ կխաղա Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում

Կատարում շարունակվում է Աշխարհի առաջնությունը։ Երեկվանից կայանում են խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրի հանդիպումները, որոնց ավարտից հետո հայտնի է դառնալու, թե 1/8 եզրափակչում որ հավաքականը ում դեմ է մրցելու։ Երեկ՝ նոյեմբերի 29-ին, ԱՄՆ հավաքականը նվազագույն հաշվով առավելության հասավ Իրանի հավաքականի նկատմաբ, Անգլիայի հավաքականն էլ երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ուելսի դարպասը։

Հայտնի է դարձել, որ Անգլիայի ընտրանին 1/8 եզրափակչում ուժերն է չափելու Սենեգալի հետ, որը Ա խմբում երկրորդ հորիզոնականն էր զբաղեցրել, իսկ ԱՄՆ-ն կմրցի Նիդերլանդների հավաքականի դեմ։