Սուրբ Սոֆյայի տաճարում Ռամադանի գիշերային աղոթք են անցկացրել

Սուրբ Սոֆյայի տաճարում Ռամադանի գիշերային աղոթք են անցկացրել

Թուրքիայի կողմից վերակառուցված Սուրբ Սոֆյայի տաճարում ուրբաթ օրը 88 տարվա մեջ առաջին անգամ Ռամադանի գիշերային աղոթք են անցկացրել՝ կապված մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա սկսվելու հետ, գրում է Yeni Akit թերթը:

Թուրքիայի կրոնական հարցերով վարչության ղեկավար Ալի Էրբաշը գլխավորել է ծոմապահության ամսվան նվիրված աղոթքները, որին ներկա են եղել հարյուրավոր մարդիկ, հայտնում է թերթը, իսկ հազարավոր մարդիկ մտել են մզկիթ, հաղորդում է Ahval-ը:

2020-ին Թուրքիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկված օբյեկտը, որն ի սկզբանե ուղղափառ քրիստոնեական տաճար է եղել, վերածել է մզկիթի՝ արժանանալով միջազգային բուռն քննադատության:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր 537թ․ որպես բյուզանդական տաճար կառուցված շենքի վերակառուցման մասին՝ այն բանից հետո, երբ Պետական խորհուրդը՝ Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը, որոշել էր, որ շենքը Աթաթուրքի օրոք թանգարանի վերածելը անօրինական է եղել։

1453թ․ մայիսի 29-ին Օսմանյան կայսրության կողմից Կոնստանդնուպոլսի գրավումից հետո եւս Սուրբ Սոֆյան մզկիթի է վերածվել, իսկ 1935թ․ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախագահության օրոք դարձել է թանգարան։

Սուրբ Սոֆյայի մզկիթը այժմ փակ է աղոթքների համար՝ կորոնավիրուսային համավարակի հետ կապված սահմանափակումների շրջանակում, բացառություն է կազմել միայն 2020թ․ հուլիսին Էրդողանի մասնակցությամբ դրա բացման արարողությունը: