Տեղին կլիներ, որ վարչապետը բացատրություն տար

Տեղին կլիներ, որ վարչապետը բացատրություն տար

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Զրո հանդուրժողականություն կոռուպցիայի հանդեպ»

Մարտի 31-ի կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը խոսեց «ազգային հերոս» նախարարի կոռուպցիոն գործունեության մասին՝ վերհիշելով, որ իրենք հանրությանը խոստացել են զրո հանդուրժողականություն կոռուպցիայի հանդեպ։

Տեղին կլիներ, որ վարչապետը բացատրություն տար, թե ինչ արժանիքների համար է ազգային հերոսի կոչումը տվել, երբ այն ժամանակ նույնպես կար հանրային անհամաձայնություն, առավել ևս ազգային հերոսն ու կոռուպցիոներն անհամատեղելի են։
Եթե իրականում զրո հանդուրժողականություն է կոռուպցիայի հանդեպ, պետք է տրվի հետևյալ փաստերի բացատրությունը՝
• Հովիկ Աբրահամյանի դղյակի արագացված ձևով կազմակերպված կոռուպցիոն գործարքի պատասխանատուների և շահառուների անունները։
• Վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթի ֆինանսական հոսքերի վերբերյալ հանրային իրազեկումից հրաժարվելը և թերթի հրապարակման դադարեցման իրական պատճառների չհրապարակելը։
• Պատերազմող երկրի համար բարոյական չափորոշիչների մեջ չտեղավորվող շարունակվող պարգևավճարների գործընթացը։
• Այսքան աղետների առկայության պարագայում պետական միջոցների շռայլում «պադավատապետության» ավանդույթների շարունակումը։
• Եվ վերջապես Նիկոլ Փաշինյանի երբեմնի հովանավոր Միքայել Մինասյանի կողմից ներկայացված կոռուպցիոն մեղադրանքները ևս մնացել են անպատասխան։
Հ․ Գ․ 1․ Փաշինյանի ձևակերպածը՝ «զրո հանդուժողականություն կոռուպցիայի հանդեպ», պետք է ընկալել բացառությամբ իրենից և իր կողմից կոռուպցիայի քվոտա ստացածներին, բայց վերջիններս երաշխավորված չեն, որ ինչ-որ պահի թատերական ներկայացման զոհ չեն դառնալու։
Հ․Գ․2․ Ժողովուրդը և պետությունը շարունակում է հատուցել Նիկոլ Փաշինյանի և նրա խմբակի աղետաբեր գործունեության համար»։