«Հրապարակ».Ստուգողական թեստ.Սերժ Սարգսյանը երկու խաղ է խաղում

«Հրապարակ».Ստուգողական թեստ.Սերժ Սարգսյանը երկու խաղ է խաղում
Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը մի կողմից չի խրախուսում այս փուլում կուսակիցների հրապարակային ակտիվությունը, եւ որոշ տեղեկություններով՝ հենց դրանով է պայմանավորված նաեւ Վիգեն Սարգսյանի՝ Հայաստանից մեկ տարով բացակայությունը, որի մասին նա պարզաբանեց, թե մեկնում է ուսման։ Մյուս կողմից՝ նրա թիմը «ստուգողական» թեստեր է շրջանառության մեջ դնում։ Արդեն մի քանի օր է՝ Սերժ Սարգսյանի ոչ պաշտոնական էջից Ֆեյսբուքում հարցում է տեղադրվել՝ «Ցանկանո՞ւմ եք Սերժ Սարգսյանի վերադարձը, թե՞ ոչ» հարցադրումով։