Խաֆթարի զորքերը ոչնչացրել են Լիբիայի կառավարական ուժերի շտաբը
Լիբիական ազգային բանակը, որը ղեկավարում է մարշալ Խալիֆա Խաֆթարը, ոչնչացրել է ազգային համաձայնության կառավարության օպերատիվ շտաբը։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ Ուսամա ալ-Ջուվալիի կողմից ղեկավարվող օպերատիվ շտաբն ամբողջովին ոչնչացված է գերճշգրիտ կետային թիրախավորումների արդյունքում։
Նշենք, որ ավելի վաղ հարձակման էր ենթարկվել մարշալ Խաֆթարի ճամբարը։
Հիշեցնենք նաեւ, որ շարունակվում է ազգային բանակի կողմից մայրաքաղաք Տրիպոլիի գրավման օպերացիան, որը սկսվել էր այս տարվա ապրիլի սկզբին։
Կարծիքներ