Գուայդոն ողջունել է ամերիկյան միջամտության հնարավորությունը
Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ լիովին հնարավոր է համարում ամերիկյան միջամտությունը՝ գործող Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից հեռացնելու համար, ինչը իր կողմից միայն ողջունելի կարող է նկատվել։ Այս մասին Գուայդոն ասել է BBC-ի լրագրող Նիք Բրայանթի հետ զրույցի ընթացքում։
Գուայդոն իր խոսքում ընդգծել է, որ կշռադատելու է Մադուրոյին իշխանությունից հեռացնելու բոլոր հնարավորությունները։ «Ինձ թվում է, որ Թրամփը վճռական կեցվածք է որդեգրել ինչպես եւ մենք, ու միջազգային հանրությունը, ինչը շատ գնահատելի է։ Լինելով Ազգային Ասամբլեայի ներկայացուցիչ` ես դիտարկում եմ բոլոր տարբերակները»,- ասել է վենեսուելական ընդդիմության առաջնորդը։
Կարծիքներ