Ոնց որ ինքը փուռը տվեց Արցախի նախագահներին, այնպես էլ իր գլխին են բերելու այդ ամենը․ Սոֆյա Հովսեփյան

Ոնց որ ինքը փուռը տվեց Արցախի նախագահներին, այնպես էլ իր գլխին են բերելու այդ ամենը․ Սոֆյա Հովսեփյան

Արցախի ներկայացուցչության դիմաց տեղի ունեցած ակցիան ակնհայտ ուղղորդվածություն ունի և հետևում կանգնած են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները, ինչու չէ՝ նաև արցախցի թիմակիցները։ «Հրապարակի» հետ զրույցում ասաց ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, ՔՊ խմբակցության նախկին անդամ Սոֆյա Հովսեփյանը։ 

«Սա շատ էժան հրահրում էր՝ շատ էժան, որպեսզի նորից, հերթական անգամ մարդկանց իրար դեմ հանի ու իր կեղտոտ աթոռը պահի ու հիմա էլ արցախցիներին  է իրար դեմ հանում։ Այդ նույն արցախցիները այդ նույն պահանջներն ու կոնֆլիկտները չունեին հենց նույն Արցախում՝ դրանցից որևէ մեկի դեմքը չենք տեսել այնտեղ, որ դուրս գային, որևէ բան անեին։ Այդ ինչ կատարվե՞ց՝ Սամվել Շահրամանյա՞նը հանձնեց Արցախը, Նիկոլն էլ փրկի՞չն էր, լո՞ւրջ»,-ասաց Հովսեփյանը։

Նա անուններ չի կարող տալ, թեև ենթադրություններ ունի, թե ովքեր են Փաշինյանի արցախցի կողմնակիցները։ Սա վտանգավոր միտում է, ըստ նրա, որը խորացնելու է մարդկանց ատելությունը արցախցիների նկատմամբ․ «Երևանում արդեն մեղադրում էին արցախցիներին ու որևէ մեկը չէր առանձնացնում Նիկոլի տուզիկներին՝ այդ արցախցիներին, ովքեր Սորոսին ծառայեցին Արցախում ու հիմա ծառայում են Նիկոլին՝ դրանք նույն կերպարն են։ Ինչի՞ մասին է խոսքը, սա ուղղակի ուղղորդված, կոնկրետ կազմակերպված ակցիա էր»։

Հովսեփյանը նշեց, որ երեկ հրապարակել էին ինչ-որ արցախցիների անուններ, ովքեր իբր առնչվում էին ինչ-որ գումարների հետ, իսկ դա հրապարակող մարդիկ անմիջական ու ուղիղ կապի մեջ են ՔՊ-ականների հետ։ Հովսեփյանը հարցնում է․ անուններ եք հրապարակում, որ ի՞նչ անեք, չէ՞ որ Արցախը նրանց համար եղել է լվացքի աղբյուր՝ բոլոր ժամանակներում և հասկանալի չէ, թե հիմա ում են մեղադրում․ ինչու ժամանակին չեն կանխել՝ եթե այդքան մաքուր ու արդար էին, ինչու են այդ «լափոցիի» մեջ իրենց բաժինն ունեցել։

«Հիմա էլ մարդկանց թոշակներն ու նպաստներն են սառեցրել, գիտեն, որ մարդիկ այդ գումարով պիտի տուն վարձեին կամ ապրեին։ Պետաշխատողներին ազատում են աշխատանքից, որ ի՞նչ՝ առանց տեղավորելու։ Սուտ են խոսում, որ տեղավորում են աշխատանքի։ Բոլոր կառույցներում հերթով, որտեղ հայտարարել էին, թե՝ սիրելի արցախցիներ, դիմեք և մենք կընդունենք ձեզ աշխատանքի, որևէ մեկին չեն տեղավորում՝ ոչ դպրոցներում, որ պետական համակարգում, ոչ մի տեղ։ Քաղծառայության մրցույթներին հավասազոր պիտի մասնակցեն նորից՝ ցանկացած կառույցում, այսինքն, ինչպես մյուսները, այնպես էլ արցախցիները պետք է մասնակցեն մրցույթներին՝ առանց արցախցիներին որևէ արտոնություն տալու․․․Արցախի իշխանություններն ի՞նչ մեղք ունեն, եթե իրենք են սառեցրել բյուջեն, Արցախի իշխանությունն ի՞նչ դեր ունի։ Այնքան դեր չունի, որ չի կարողանում այս փալասանքի հետ հանդիպել։ Էնքան է դարձել, որ այդ փալասանքը այլևս չի ընդունում Արցախի կառավարությանը»,- արձանագրեց Հովսեփյանը։ Արցախը հանձնեց Ալիևին, հետևաբար ինչո՞ւ պիտի Արցախի ներկայացուցիչներին ընդունի։

Իսկ այս ցույցի հետևանքները դեռ զգացնել են տալու։ Նախկին պատգամավորը նշում է, որ նույն Սամվել Բաբայանն, օրինակ, կարող էր գնալ ու Արարատի դահլիճներում հանդիպել արցախցիներին եւ հարցնել, թե բարաքում ինչպես են կարողանում գոյատևել՝ կին ու տղամարդ, մանուկ ու ծեր՝ մի սպորտդահլիճում միասին քնում ու արթնանում են, չե՞ն ուզում գնալ ու դա տեսնել, թե՞․ արցախցիների խնդիրներն իրենց չեն վերաբերում։

«Իրենց անձնային շահերի համար են աշխատում, այդ նույն Ծիգո կոչվածը, որ գնաց մտավ կառավարություն՝ իբր վերահսկողություն անելու, իր փայը պոկելու համար, նույնն էլ այստեղ է անելու՝ Նիկոլի թևի տակ մտնի, շան փայ պոկի՝ սա են դրանք։ Այդ տեսակներն այդպիսին են։ Այսքանից հետո դեռ գնում են սրա հետ համագործակցության»,-ասաց նախկին պատգամավորը։

Հովսեփյանը նշում է, որ ինքը Սամվել Շահրամանյանին որևէ կերպ չի արդարացնում, հենց Շահրամանյանն այսքան «աղբը» վերցրեց իր վրա՝ միգուցե իր նպատակները դա չէին, միգուցե՝ «ինձնից բացի այլ զոհ չպահանջվի» իրավիճակն է եղել, չի արդարացնում վերջինիս, սակայն դատապարտում է այս թիրախային հարձակումները։ Հատկանշական է, որ հենց առաջին օրվանից ՔՊ-ն լծվեց Շահրամանյանին մեղադրելու գործին ու հենց դա էլ ցույց տվեց, որ Շահրամանյանը որևէ մեղք չունի, որևէ կապ չունի։

«Նիկոլը գնա ասի՝ Արցախը Ադրբեջան է, Սամվել Շահրամանյանը լինի մեղավո՞ր, ինքը Ազգային Ժողովի ամբիոնից ասեց, Պրահայում ասեց, բոլոր տեղերում ասեց։ Իր կինը գնաց Ուկրաինայում բարեգործություն արեց, որևէ մեկը չգնաց։ Սամվել Շահրամանյանի կինը չէր՝ իր կինն էր երկու ամիս առաջ փախստականներին տրցակ տալիս ու հանում։ Հիմա էլ ամեն ինչ այդ մարդու գլխին են բարդում։ Այդ մարդը ոչ սուրբ է, ոչ պաշտպանության կարիք ունի, կարելի է ասել՝ դեր չունեցող մարդ է, ինչի համար են շեղում, որ վերջում Նիկոլին հերոս դարձնե՞ն»,-ասում է անում վերջինս։

Նա կարծում է, որ այս ամենի նպատակը արցախցիների ձեռքով բախումների տանելն է, որ Փաշինյանին սրբադասեն, իսկ Շահրամանյանին՝ մեղավոր կարգեն, ուզում են մաքրել Փաշինյանի վրայից դավաճանի, կապիտուլյանտի խարանը, ուզում են ցույց տալ, որ ոչ թե ինքն է կապիտուլյանտը, այլ Սամվել Շահրամանյանը։

«Նպատակը ո՞րն է՝ նիկոլաբուծությո՞ւնը, որ Հայաստանը վերջնական սարքի թուրքի և ռուսի վասալը, թեև արդեն սարքել է։ Սա էլ հանձնի ռուսին ու թուրքին, ու ինքը ապահովագրված դառնա հերթական Թալեաթը, ում հենց նույն թուրքերը ճզմելու են քարերով՝ ոչ թե հայերը, այլ թուրքերը։ Ոնց որ ինքը փուռը տվեց Արցախի նախագահներին, այնպես էլ իր գլխին են բերելու այդ ամեն ինչը»,- եզրափակեց Սոֆյա Հովսեփյանը։