Պարզապես Աբաջյանների տեսակն է այսպիսին

Պարզապես Աբաջյանների տեսակն է այսպիսին

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել

«Խոսքերն ավելորդ են․․․Կեցցես Ռուբեն Աբաջյան ջան` հպարտ ու ուժեղ եմ, որ դու աշխատում ես մեր թիմում... Եթե կարճ ասենք՝ պարզապես Աբաջյանների տեսակն է այսպիսին !!! Haykuhi Minasyan

Ժամեր առաջ ավարտվեց մեր զինհաշմանդամ Վահեի սրտի վիրահատությունը։
Վահեին «Մեկ պատուհան» ծրագրի շրջանակներում «գտել էր» Ռուբեն Աբաջյանը՝ Ռոբերտ Աբաջյանի եղբայրը։
Ռուբենի հետևողական աշխատանքի արդյունքում Վահեն ճիշտ ժամանակին հետազոտվեց և արդյունքում պարզ դարձավ, որ ունի հրատապ վիրահատության կարիք։

Հետաքրքիր դրվագ պատմեցին, չնայած վիրահատությունն արդեն ավարտվել է, բայց Ռուբեն Աբաջյանը հիվանդանոցի պատի տակ սպասում է, որ անձամբ խոսի Վահեի հետ և համոզվի, որ Վահեն իրեն լավ է զգում ․․․

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնեմ Նորք Մարաշ բուժհաստատության բժիշկներին՝ տնօրեն Միքայել Ադամյանի գլխավորությամբ, մեր Հերոսի կյանքը փրկելու համար»։