3 հրավառություն և 1մլն դրամ Քաղաքացու օրվա համար. Գյումրու ավագանի

3 հրավառություն և 1մլն դրամ Քաղաքացու օրվա համար. Գյումրու ավագանի

Այսօր Գյումրու ավագանու հերթական նիստին ավագանին որոշեց համայնքի բյուջեից 1 մնլ դրամ հատկացնել ապրիլի 27-ին՝ Քաղաքացու օրը տոնելու համար, որից 500.000-ը տրամադրվելու է հրավառությանը (3 հատ), 250.000-ը ֆուրշետի համար , մնացածը՝ տրանսպորտային փոխադրամիջոցների։

Քաղաքապետարանի ֆինանասական բաժնի պետ Լենա Ջիլավյանը նշեց՝ դիմելով ավագանու հպարտ անդամների, որ իրենք նույնպես պետք է այդ օրը պատշաճ տոնեն։

Ավագանու նիստի կարևոր որոշումներից էին նաև մայսիսյան տոներին ընդառաջ ազատամարտիներին, հաշմանդամներին դրամանական պարգևներ հատկացնելը։ Նաև ապրիլի 30-ին՝ Ջազի միջազգային օրը, Գյումրու թանգարանների բակերում միջոցառումների անցկացման համար գումար հատկացնելը։

Երեք մարզադպրոցի վերանորոգման համար հատկացվեց շուրջ 1 մլն 600 հազարից ավելի գումար, ինչպես նաև որոշում կայացվեց համայնքապատկան 13 մանկապարտեզների գույքը  դուրս գրել, քանի որ դրանք սկսել են փտել։