Փաստաբանները ստանձնում են դատավորի պաշտպանությունը

Փաստաբանները ստանձնում են դատավորի պաշտպանությունը

Ֆեյսբուքում մի շարք փաստաբաններ ֆլեշմոբ են սկսել, որով հայտնում են, որ իրենք պատրաստ են ստանձնել դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը։ 

«Իրավունքի ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի փաստաբաններ, եթե պատրաստ եք տասնյակ փաստաբանների հետ մեկտեղ ստանձնել դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը, խնդրում եմ հրապարակային գրառում կատարել ՖԲ-ում՝ նշելով արտոնագրի համարը և «ստանձնում_եմ_դատավորի_պաշտպանությունը» հեշթեգը»։

Ձեզ ենք ներկայացնում դատավորի պաշտպանությունը ստանձնելու պատրաստակամություն հայտնող անձանց ֆեյսբուքյան գրառումները։