Սիլվիո Բեռլուսկոնիին տեղափոխել են հիվանդանոց

Սիլվիո Բեռլուսկոնիին տեղափոխել են հիվանդանոց

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին տեղափոխել են հիվանդանոց։ Նա ներկայումս գտնվում է Միլանի մերձակայքում գտնվող Սեգրատեի հոսպիտալում։ Այս մասին РИА Новости լրատվական գործակալության հետ զրույցում ասել է 82-ամյա քաղաքական գործչի ներկայացուցիչը։ Բեռլուսկոնին դիմել է բժշկի՝ երիկամային սուր ցավի հետեւանքով։ Նշենք, որ ավելի վաղ իտալական մամուլն արդեն գրել էր, որ Բեռլուսկոնին հոսպիտալացվել է, սակայն թե ինչ գանգատներ է ունեցել, չի ասվել։ Հիշեցնենք, որ 2016-ին Բեռլուսկոնին սրտի վիրահատություն է տարել։