«Միսս Ֆրանսիա» մրցույթի մասնակցին հարվածել է տրակտորը

«Միսս Ֆրանսիա» մրցույթի մասնակցին հարվածել է տրակտորը

«Միս Ֆրանսիա» գեղեցկության մրցույթի մասնակցուհիներից մեկին հարվածել է տրակտորը Ֆրանսիայի Լուարայի շրջանում։ Աղջիկը տեղում մահացել է։ Այս մասին գրում է բրիտանական Daily Mail-ը։ Աղջիկը եղել է հեծանվով եւ չբացահայտված հանգամանքներում հայտնվել է տրակտորի եւ վերջինիս ամրակցված կցասայլի արանքում։ Կցասայլը բեռնված է եղել կոճղերով ու գերաններով։ Աղջիկը, որի անունն է Մորգան Ռոլան, փրկվելու շանս չի ունեցել։ Աղջկա ընկերը եւ տրակտորի վարորդը չեն տուժել, սակայն բժշկահոգեբանական օգնություն են ստացել շոկից դուրս գալու համար։