«Պաշարված Լենինգրադի երեխաների» հուշակոթողի միջադեպով քրվարույթ է նախաձեռնվել

«Պաշարված Լենինգրադի երեխաների» հուշակոթողի միջադեպով քրվարույթ է նախաձեռնվել

ՀՀ ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է, որ «Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողին առնչվող միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել «ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից այսօր՝ հունվարի 30-ին, ստացել է հաղորդում՝ Երևան քաղաքի Վ․ Դավթյանի անվան այգում «Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ մեկ անձի կողմից կատարված առերևույթ խուլիգանական գործողությունների վերաբերյալ համացանցում և սոցիալական կայքերում տարածված տեսանյութի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։

«Ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն՝ կատարվածի հանգամանքները լիարժեք պարզելու և նշված անձի գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերջինիս ինքնությունը պարզվել է, միջոցներ են ձեռնարկվում նրան վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,- ասված է գրառման մեջ։