Նոր սնկային հիվանդությունը հակաբիոտիկների հանդեպ կայունություն ունի 

Նոր սնկային հիվանդությունը հակաբիոտիկների հանդեպ կայունություն ունի 

Չինացի գիտնականները նախազգուշացրել են, որ Չինաստանում արագորեն սկսել է տարածվել հակաբիոտիկների հանդեպ կայունություն ունեցող նոր սնկային հիվանդություն, որը կոչվում է Candida auris։ Այդ փաստը անհանգստացրել է մասնագետներին։ Ինչպես հայտնում է Bloombeerg պարբերականը, 2023 թվականին հայտնաբերվել է այս հիվանդությամբ վարակման 182 դեպք, որոնք բոլորն էլ հոսպիտալացվել են։ 2022 թվականին հայտնաբերված վարակվածների թիվը եղել է 33։

2016 թվականից սկսած, ամեն տարի այս հիվանդությամբ վարակվածների թիվը չի գերազանցել 8-28-ը։ Այս հիվանդությամբ Չինաստանում վարակվածների թիվն ավելի քիչ է, քան Միացյալ Նահանգներում, Հարավային Աֆրիկայում եւ Հնդկաստանում, սակայն առնվազն 18 հիվանդի հայտնաբերել են 10 նահանգներում, ինչն էլ որպես տարածման լայն աշխարհագրություն, անհանգստացրել է գիտնականներին։ Հիվանդությունը բավականին դժվարությամբ է ախտորոշվում եւ բուժվում՝ որպես ինֆեկցիա։ Չինաստանում հայտնաբերված բոլոր հարուցիչները, ըստ գիտնականների, կայունություն են ցուցաբերել հակաբիոտիկների հանդեպ։

Վարակման դեպքերը հատկապես արձանագրվել են Չինաստանի արեւելյան շրջաններում, որտեղ առկա է զարգացած տնտեսություն եւ կլինիկական միկրոկենսաբանական լաբորատորիաներն ունեն բոլոր անհրաժեշտ հնարավորությունները եւ բարձր որակավորում ունեցող աշխատակազմ։