Գոռ Գևորգյանի գրքի շնորհանդեսին ներկա է եղել նաև վարչապետը

Գոռ Գևորգյանի գրքի շնորհանդեսին ներկա է եղել նաև վարչապետը

Նիկոլ Փաշինյանն այսօր «Զանգակ» գրատանը ներկա է եղել Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արևելագետ Գոռ Գևորգյանի «Եգիպտոսի արտաքին քաղաքականության արաբական ուղղությունը նախագահ Հոսնի Մուբարաքի իշխանության առաջին տասնամյակում (1981-1991)» գրքի շնորհանդեսին:

Շնորհանդեսին մասնակցել են նաև Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին, գիտականներ:Իր հեղինակած գրքի առաջին օրինակը ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանը նվիրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: