Օգտագործվում են բոլոր դիվանագիտական և մարդասիրական գործիքները Կարեն Ղազարյանի հայրենիք վերադարձնելու համար.նախարար

Օգտագործվում են բոլոր դիվանագիտական և մարդասիրական գործիքները Կարեն Ղազարյանի հայրենիք վերադարձնելու համար.նախարար
Արտակ Զեյնալյան

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Ազգային ժողովում պատասխանելով հարցերին, բոլորի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի դեպքում կիրառվող տերմինաբանության վրա։ «Նա ոչ թե գերեվարված է, այլ ձերբակալված»,- ասաց նախարարը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի հարցին։ Զեյնալյանի խոսքով՝ օգտագործվում են բոլոր դիվանագիտական և մարդասիրական գործիքները Կարեն Ղազարյանի կյանքն ապահովելու և նրան հայրենիք վերադարձնելու համար։