Կորսիկայում ձյուն է տեղում

Կորսիկայում ձյուն է տեղում

Կորսիկա կղզին մեկ գիշերվա ընթացքում ծածկվել է ձյունով: Առատ ձյան տեղումների արդյունքում կղզու երկու խոշորագույն քաղաքները` Այաչոն ու Բաստիան, իրար կապող Վիցավոնայի լեռնանցքը մի քանի ժամով փակվել է տրանսպորտային միջոցներով երթեւեկության համար:

Ինչպես հաղորդում է «Ֆրանս պրես» լրատվական գործակալությունը, լեռներում ձյան շերտի հաստությունը կազմել է հինգ սանտիմետր: Տեղի իշխանությունները ձեռնամուխ են եղել ձնամաքրման աշխատանքներին: