Մահացել է «Տերմինատորի» դերասաններից մեկը

Մահացել է «Տերմինատորի» դերասաններից մեկը

42 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Այզեկ Կեպին: Նա զոհվել է ողբերգական հանգամանքներում: Նրան մահացած գտել են ԱՄՆ Արիզոնա նահանգում, ավտոմոբիլային կամրջի վրա: Կերպին խաղացել է հայտնի «Տերմինատոր» ֆիլմում: Հայտնի է նաեւ այլ ֆիլմերում մարմնավորած կերպարներով: Մահվանից մի քանի օր առաջ նա իր ինստագրամյան էջում գրառում էր հրապարակել, որտեղ գրել էր, որ լավ մարդ չի եղել ու վիրավորել է հարազատներին:

Daily Mail պարբերականը հաղորդում է, որ Այզեկ Կեպին բավական սկանդալային դերասանի համարում է ունեցել: Գիշերային ակումբուն նա նույնիսկ փորձել է խեղդամահ անել Մայքլ Ջեքսոնի դստերը` Պերիս Ջեքսոնին: Բազմիցս հասարակությունը ականատես է եղել նրա ու դերասան Սեթ Գրինի բախումներին: