Գյուղացին հույս չունի, որ կարտոֆիլ կունենա      

Գյուղացին հույս չունի, որ կարտոֆիլ կունենա      

  
Այսօր տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել  Կոտայքի մարզի Մեղրաձոր, Աղավնաձոր, Մարմարիկ համայնքերի կարտոֆիլի ցանքատարածություններին:  «100%-ով կարտոֆիլը վնասվել է, այս տարի բերք չի լինի, կարտոֆիլի գինն էլ թանկ կլինի»,- մեզ հետ զրույցում ասացին գյուղացիները:   

 Կոտայքի մարզի այս համայնքներում գյուղացիները հիմնականում  կարտոֆիլի ցանք են անում:  Գյուղացին այս տարի առատ բերք էր ակնկալում, քանի որ եղանակը բարենպաստ էր,  սակայն  20 րոպե տեղացած կարկուտը  վնասեց ողջ ցանքատարածքները: Աղավնաձոր համայնքի  վարչական ղեկավար Մխիթար Դանիելյանը մեզ հետ զրույցում ասաց,  Աղավնաձորում այս տարի կարտոֆիլ չի լինի «Գյուղացու միակ ապրուստը կարտոֆիլն էր, լրիվ ավիրեց կարկուտը: Միայն մեր գյուղից 100 ընտանիք վարկ են վերցրել,  կարտոֆիլի նոր սերմ են առել: Նորմալ կարտոֆիլի սերմի 1 կգ  500 դրամ արժե: Դե պատկերացրեք, էդ մարդիկ 1 մլն. դրամ վարկ են վերցրել, որ ցանք անեն, եկամուտ ստանան:  Հիմա անգամ հույս չունեն, որ իրենց օգտագործելու համար կարտոֆիլ կունենան»: Անձրեւ դեռ չէր դադարել տվյալ համայնքների  բնակիչները փակեցին Հրազդան-Հանքավան մայրուղին: Նրանք պահանջում էին հանդիպում մարզպետի հետ:  Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը  հանդիպել է   գյուղացիներին, շրջել  մի քանի ցանքատարածքներով, ապա խոստացել, որ առավոտյան հանձնաժողովը համայնքներ կայցելի,  կգնահատի վնասի չափը,  եւ այն կներկայացնեն  կառավարություն: