19-21 միլիոն դոլար կպահանջվի Գյումրիում մաքսատուն կառուցելու համար

19-21 միլիոն դոլար կպահանջվի Գյումրիում մաքսատուն կառուցելու համար

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի հանձնարարությանը՝ Գյումրիում մաքսատուն կառուցելու առնչությամբ, ասաց, որ ժամանակի ընթացքում Երևանից մաքսային ձևակերպումները դուրս են գալու, ունենալու ենք հյուսիսային ու հարավային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններ:

 «Վարչապետն ԱԺ-ում ասել է, որ Գյումրիում կառուցվելու է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն, որն իրականացնելու է ընդգրկուն գործարքներ: Մեկնարկը տրվել է, պրոցես է գնալու, մի քանի ամիսների ընթացքում չի լինելու, դա կլինի տարիների ընթացքում»,- նշեց Անանյանը։

Նա նաեւ նշեց, որ նախնական հաշվարկով 19-21 միլիոն դոլար կարժենա մաքսատան կառուցումը, որը, հավանաբար, կլինի դոնորների, գրանտային միջոցների հաշվին․ «Ֆինանսական միջոցները, հավանաբար, կլինեն դոնորների, գրանտային միջոցների հաշվին: Կա նախնական հաշվարկ, որ 19-21 միլիոն դոլարի շրջանակներում կլինեն միջոցները»։