Հնագետները հայտնաբերել են առեղծվածային արքայի հորդորով գրություն 

Հնագետները հայտնաբերել են առեղծվածային արքայի հորդորով գրություն 

Թուրքիայում հայտնաբերվել է 2100 տարվա հնություն ունեցող քարե գրություն, որի վրա գրված է․ «Անտիոքոս Կոմմագենացին հորդորում է մարդկանց ենթարկվել եւ հարգել օրենքը»։ Այս մասին գրում է Arkeonews-ը։ Ռելյեֆային արտեֆակտը հայտնաբերել են թուրքական գյուղի բնակիչներն անցյալ տարի։ Նրանք այդ մասին տեղյակ են պահել թանգարանային աշխատողներին եւ Օքսֆորդի եւ Պիզայի համալսարանները ներկայացնող գիտնականները ժամանել են այն ուսումնասիրելու։

Բարդ տեղանքի պատճառով, արտեֆակտը օդային ճանապարհով հասցվել է Պերրե։ Պարզվել է, որ գրության մեջ հիշատակվածն Անտիոքոս 1-ն թագավորն է, ով կոչ է արել ժողովրդին հարգել օրենքը եւ հպատակվել։ Հակառակ երեսին հայտնաբերվել է Անտիոքոս 1-ին եւ Միհրդատ 1-ի դիմապատկերները։

Հիշեցնենք որ Անտիոքոս 1-ին Կոմմագենացին կառավարել է ՆՔ 69-34 թվականներին։ Նա պատկանել է հայկական Երվանդունիների արքայատանը։ Կիսով չափ եղել է հույն, կիսով չափ՝ իրանցի եւ հայտարարել է, որ սերում է Դարեհ 1-ին Աքեմենյան արքայից։ Նրա գերեզմանը գտնվում է Նեմրութ լեռան վրա։ Իսկ Միհրդատ 1-ինը (մ. թ. ա. 195 - մ. թ. ա. 132), Արշակունի տոհմի արքաներից է՝ հայկական թագավորության ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը։