Ադրբեջանին օդային տարա՞ծք ենք տվել Սյունիքի վրայով (լուսանկար)

Ադրբեջանին օդային տարա՞ծք ենք տվել Սյունիքի վրայով (լուսանկար)

«Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախ Տիկվա քաղաքի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ կից լուսանկար հրապարակելով․

«Հարց Հայաստանի ղեկավարությանը - Վարանդայի՝ այժմ Ֆիզուլիի միջազգային օդանավակայանից ուղիղ չվերթ է լինելու՞ է Հայաստանի տարածքով, ավելի ճիշտ՝ Սյունիքի վրայով դեպի Նախիջևան ազերական «Silk Way» զենք տեղափոխող ավիաընկերության կողմից: 

Սա առաջիկա 7 օրերի չվացուցակի մեջ է ընդգրկված: Փաստորեն, ցամաքային ոչ, բայց օդային միջանցք տվե՞լ ենք․ ասել կուզի՝ ազերներն իսրայելական զենքը Սյունիքի վրայով տեղափոխելու են ուղիղ չվերթով Նախիջևան՝ ուժեղացնելով Նախիջևանում իրենց բանակը մեր դեմ ու սա մեր թույլտվությա՞մբ։

Ի դեպ, Վարանդայի օդանավակայանում, ըստ որոշ շրջանառվող լուրերի, Արցախյան երկրորդ պատերազմից հետո Իսրայելը ստեղծել է հենակետ, որտեղից աշխատում է Իրանի դեմ: Իսկ իսրայելյան զենքի առկայությունն ազերստանում վաղուց ապացուցված փաստ է»։