Խաչանովը երկրորդ անգամ հայր է դարձել

Խաչանովը երկրորդ անգամ հայր է դարձել

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ որդին է ունեցել, նորածնին անվանել են Միքայել:  Այս մասին մարզիկը հայտնել է Instagram-ում:

«12.07.2023. Բարի գալուստ աշխարհ, իմ երկրորդ փոքրիկ Միքայել», - գրել է Խաչանովը։

2019 թվականին Խաչանովը և նրա կինը՝ Վերոնիկան, որդի են ունեցել, որին անվանել են Դավիթ։

Խաչանովը 27 տարեկան է, նա Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշում զբաղեցնում է 11-րդ տեղը: Խաչանովն իր կարիերայում երկրորդ անգամ դուրս է եկել «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակիչ

Թենիսիստն իր ակտիվում ունի 2020 թվականի օլիմպիական խաղերի արծաթ, հինգ հաղթանակ ATP մրցաշարերում։

2021 թվականին նա Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է Դևիսի գավաթակիր։