Ուկրաինացի փախստականների թիվը հատել է 6,5 միլիոնը 

Ուկրաինացի փախստականների թիվը հատել է 6,5 միլիոնը 

Ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր, ավելի քան 6,5 միլիոն ուկրաինացի է հատել Ուկրաինայի հարեւան երկրների սահմանը։ Այս մասին հայտնել է ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը։ Համաձայն հրապարակված տեղեկատվության, ուկրաինացի փախստականների ճշգրիտ թիվը կազմում է 6 552 971 մարդ։

Այդ փախստականների կեսը՝ 3 505 890 մարդ, գտնվում են Լեհաստանում։ Ռումինիայում գտնվում է 961 270 մարդ, Ռուսաստանում՝ 919 934 մարդ, Հունգարիայում՝ 644 474 մարդ, Սլովակիայում՝ 442 316 մարդ, Մոլդովայում՝ 471 223 մարդ եւ վերջապես՝ Բելառուսում՝ 27 308 մարդ։ Ուկրաինա հետ վերադարձել է 2 048 500 փախստական։