Հույս ունեն, որ ԱՄՆ նախագահը կայցելի Կիեւ 

Հույս ունեն, որ ԱՄՆ նախագահը կայցելի Կիեւ 

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ոչ այս տարի, իհարկե, սակայն կայցելի Ուկրաինա։ Այս մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ։

«Ես կասկած չունեմ, որ ԱՄՆ նախագահ Բայդենը կգա Կիեւ։ Սակայն այդ այցը չի լինի այս տարի, քանի որ դիվանագիտական պրակտիկան չի ենթադրում նման այցերի փոխանակություն կատարել նույն տարվա մեջ»,- ասել է Կուլեբան։

Նա հավելել է, որ ներկայումս կողմերը կկենտրոնանան այն պայմանավորվածությունների կատարման վրա, որոնք ձեռք են բերվել Ուկրաինայի նախագահի՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում։

Հիշեցնենք, որ վերջին անգամ Բայդենը Ուկրաինայում եղել է 2017 թվականին՝ որպես ԱՄՆ փոխնախագահ։