Հայաստանի հավաքականը պարտվեց Գերմանիային

Հայաստանի հավաքականը պարտվեց Գերմանիային

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը Շտուտգարտում հյուրընկալվեց Գերմանիայի հավաքականին։ Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը պարտվեց 0։6 հաշվով։

Գերմանիայի հավաքականը 12 միավորով գլխավորեց J խմբի մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը 10 միավորով երկրորդն է։