EuroNews-ի լրագրողն այցելել է Լաչինի անցակետ

EuroNews-ի լրագրողն այցելել է Լաչինի անցակետ

EuroNews-ի լրագրող Անելիզ Բորժեսը երեկ այցելել է Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից հսկվող հսկիչ-անցակետ։ 

Այդ մասին լրագրողը տեղեկացրել է թվիթերյան իր միկրոբլոգում․

«Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ամենավիճահարույց հատվածներից մեկն է»։

Հիշեցնենք, որ Արցախը 2022 թ․ դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ է՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանքը փակելու պատճառով։

Դրանից հետո, Բաքվի իշխանությունները նաև սահմանային հսկիչ-անցակետի տեղադրեցին Հաքարիի կամրջի մոտ՝ վերջնականապես պաշարման ենթարկելով Լեռնային Ղարաբաղը։