Մենք կվերադառնանք ավելի ուժեղ․ Սպերցյանը խոսել է հավաքականի մասին

Մենք կվերադառնանք ավելի ուժեղ․ Սպերցյանը խոսել է հավաքականի մասին

Եվրո-2024-ի ընտրական փուլի վերջին երկու տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց նախ Թուրքիային, ապա երեք օր անց Երևանում ընդունեց աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկին՝ Խորվաթիային։ Երկու խաղում մեր հավաքականին ցավոք հաջողվեց հնարավոր 6-ից ընդամենը 1 միավոր վաստակել։ Հայաստանի հավաքականի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկը՝ Էդուարդ Սպերցյանը, որը Խորվաթիայի հավաքականի հետ տնային խաղում Վարազդատ Հարոյանի բացակայությամբ թիմի ավագն էր, ինստագրամյան իր էջում տեղադրել է իր ու Խորվաթիայի ավագ, «Մադրիդի Ռեալի» կենդանի լեգենդ Լուկա Մոդրիչի լուսանկարը ու դրան կից գրառում կատարել։

«Ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել բոլոր երկրպագուներին։ Շնորհակալ եմ ձեզ սիրո և հավատի համար։ Մենք զգում ենք ձեր աջակցությունը յուրաքանչյուր խաղում: Սա մեծ փորձ է մեզ համար, և ես վստահ եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Մենք կվերադառնանք ավելի ուժեղ»,-գրել է Սպերցյանը։